«Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել են գիշերային մարտեր ընթանալ: Դրանք չեն եղել նույն ինտեսիվությամբ, ինչ երեկ էր, բայց տեղ-տեղ, բնականաբար, եղել են հրետանային հրետակոծություններ: Ադրբեջանի ԶՈՒ հյուսիսային ուղղությամբ անցել են լայնածավալ հարձակողական գործողություների, մասնավորապես, ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել, այս պահին էլ ընթանում են մարտեր»,- այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ ադրբեջանցիների կողմից կիրառվում են բազում միրջոցներ՝ ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի. «Մեր ԶՈՒ-ի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են: Ունենք, բնականաբար, զոհեր, որոնց մասին մենք լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կորուստներ ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի»,- ընդգծեց Արծրուն Հովհհանիսյանը: