Նրանք, ովքեր չեն զորակոչվել և գտնվում են թիկունքում, պետք է շարունակեն աշխատել, արարել, հարկեր և տուրքեր վճարել ու հզոր պահել մեր բանակի թիկունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բանակի կարիքները հոգում ենք մեր ամենօրյա գեներացրած արդյունքներով:

Թիկունքում պիտանի լինելու միակ տարբերակը մինչպատերազմյան վիճակից ավելին անելն է՝ յուրաքանչյուրս մեր տեղում»,-ընդգծել է նա: