Մոսկվան հույս ունի, որ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ղեկավարների հայտարարությունը կազդի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերի վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հոկտեմբերին Անվտանգության խորհրդում ռուսական նախագահությանը նվիրված ասուլիսում:

«ԵԱՀԿ Միսնկի խումբը պատրաստ է աջակցել բանակցություններին, սակայն երկխոսության կարևոր պայմանը կողմերի պատրաստակամությունն է: Ցավոք, մենք դեռ որոշակի հայտարարություններ են լսում, որոնք վկայում են այն մասին, որ դա դեռևս չկա: Հուսով ենք, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կփոխի այս իրավիճակը»,- հավելել է դիվանագետը:

«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգություն է առաջացնում: Ոչ այն պատճառով, որ դա շատ մոտ է մեր սահմաններից, այլ այն պատճառով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեզ օտար երկրներ չեն, օտար ժողովուրդներ չեն: Մենք յուրահատուկ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ»,- ասել է պաշտոնյան:

Պնդումներն այն մասին, որ Ռուսաստանն ու Թուրքիան, իբրև, աջակցում են տարբեր կողմերի, իրականությանը չեն համապատասխանում: Թուրքիան, միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք, բայց դա չի նշանակում, որ մենք մյուս կողմում են՝ աջակցելով Հայաստանին: Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, հրադադարին և մարտական գործողություններին վերջ դնելուն»,- նշել է Նեբեզնյան: