Ֆրանսիան ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղ՝ վիրավոր լրագրողներին տեղափոխելու համար: Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սանիտարական ինքնաթիռը պատրաստ է մեկնել՝ լրագրողներին տեղափոխելու համար»,-ասել է նա՝ նշելով, որ արվում է ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ լրագրողները տեղափոխվեն:

Նա աջակցության խոսքեր է հղել թերթի լրագրողին եւ լուսանկարչին, ովքեր տուժել են Ղարաբաղում, եւ թերթի ողջ անձնակազմին:

Հիշեցնենք, որ այսօր Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Ավելի վաղ հաղորդվել է, որ նրանց վիրահատում են, նրանց վիճակը ծանր է: