Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս մեկ ինքնաթիռ: Այս մասին հայտնում են և Արցախի պաշտպանության բանակը, և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մինչ այդ հայկական կողմը հայտնել էր հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ևս 2 ինքնաթիռի խոցման մասին:

Սեպտեմբերի 28-ին խոցվել էր հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ: Այսպիսով, հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը մեկ օրում հասել է երեքի, իսկ ընդհանուր առմամբ՝ չորսի: