Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցությունը և այլ հարցեր: Երկու հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։