Հոկտեմբերի 1-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` քննարկելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Կողմերն ավանդաբար քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առեւտրատնտեսական համագործակցությունը եւ այլ արդիական հարցեր: Երկու հեռախոսազրույցների հիմնական թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- նշվում է հաղորդագրության մեջ: