Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Պատվական Հարությունյանը Կոտայքի մարզի Զառ համայնքից էր։ Ծնվել էր 2001 թվականին։ Այս տարվա հունվարին էր զորակոչվել բանակ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Զառի համայնքապետ Լյովա Խաչատրյանը։ 19 ամյա Պատվական Հարությունյանը տան միակ արու զավակն էր։

«Տան միուճար տղեն էր, երկու քույր ուներ։ Տան փոքրն էր»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ զոհված զինծառայողը դաստիարակված, խելոք ու նպատակասլաց էր։ Մինչեւ բանակ զորակոչվելը Պատվական Հարությունյանը աշխատել է։

«Միջին ապրող ընտանիքից էր»,-ասաց Լյովա Խաչատրյանը։ Համայնքապետն ասաց, որ ամբողջ գյուղը ցավում է կատարվածի համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։