Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Նախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են։

Նախարարությունը նաև հիշեցնում է, որ այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։

Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․

— ծխախոտ

— շշալցված ջուր

— երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք

— խտացրած կաթ

— սուրճ

— պահածոյացված սնունդ

— հիգիենայի պարագաներ (արական և իգական)

Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին։