Սահմանին իրավիճակն անփոփոխ է, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Վերջին օրինակով՝ երեք ԱԹՍ-ներ մեկ կետում խոցվել են հայկական սահմանին հասնելու ժամանակ:

«Տեսանք, գնացինք դիրք. տեսա, կրակեցի էլի»,-ասաց ԱԹՍ խոցած զինվորներից մեկը:

Կրակոցից հետո  զինծառայողներն արձագանքում են՝ «կպավ, կպավ, ընկավ»:

Նրանցից մեկի խոսքով՝ տրամադրված են ավելի առաջ գնալու, հետ գնալու ճանապարհ չկա:

Նշենք, որ տասը րոպեում խոցվել է հինգ անօդաչու թռչող սարք, տղաները գործել են ներդաշնակ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա: