Ինձ շատերն են խնդրում են խոսել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հակամարտության մասին: Ավելի ճիշտ, այդ մասին շատ հայեր են խնդրում: Ադրբեջանցիների կողմից նման խնդրանքներ չեն եղել: Այս մասին լրագրող Վլադիմիր Պոզները գրել է իր https://pozneronline.ru/2020/09/29852/?fbclid=IwAR2OOP77bsjOPH35o6A5E4h4Czn7IZKpvUasG1gTlmyjZ1wvGwskSKaZSjY պաշտոնական կայքում:

«Ցանկացած հայտարարություն ունի երկու կողմ: Առաջինը հուզական է: Ես շատ եմ եղել Հայաստանում, ունեմ շատ հայ ընկերներ, շատ լավ հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել 1915թ., այն, ինչ շատ երկրներ ճանաչել են Թուրքիայի կողմից որպես Հայոց ցեղասպանություն, տեղյակ եմ Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին` կապված Հայաստանի գոյության իրավունքի հետ: Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմից եմ:

Սակայն կա երկրորդ կողմ, որը պահանջում է իրավիճակի բացարձակ հավասարակշռված, օբյեկտիվ գնահատում: Դրանում չի կարող լինել «կողմ» կամ «դեմ»: Ցավոք, ես չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ այս իրավիճակը ես բավականաչափ լավ չեմ հասկանում, լավ չեմ տիրապետում, ես ոչ միայն մասնագետ չեմ հանդիսանում, այլ ինչ-որ իմաստով, գոնե որպես լրագրող, այդ հարցով զբաղվող մարդ:

Եթե Ղարաբաղում պատերազմ է, ՄԱԿ-ի գործը ամենահրատապ կերպով միջամտելն է: Եթե որեւէ երրորդ երկիր միջամտում է, միջազգային հանրության գործը ամենավճռական կերպով, խիստ պատժամիջոցների սպառնալիքի տակ, այդ գործողությունները դադարեցնել պահանջելն է: Վերջապես, կարեւոր է երկու հակամարտող երկրների ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել եւ նրանց ստիպել խաղաղ լուծում տալ այս բարդ խնդրին»,- գրել է նա: