Բուհերի 2020-21 ուսումնական տարվա այն դիմորդները, որոնք հայտագրել էին մեկից ավելի քննություն, բայց համավարակով պայմանավորված՝ հանձնել էին միայն մեկը, կարող են ստանալ չհանձնած քննությունների համար վճարած 1500-ական դրամները: Գումարը ստանալու համար հոկտեմբերի 1-ից ՎՏԲ Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղեր հարկավոր է ներկայացնել և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը /կամ ID քարտը/:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ [email protected]: