Վարձկանները դեռ որևէ երկրի օգուտ չեն տվել, դա պետք է հասկանա Ադրբեջանի ժողովուրդը, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ավելացնելով, որ այդ նույն վարձկանները փորձանք են հենց Ադրբեջանի ժողովրդի համար:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցի քննարկմանը՝ Արցախի նախագահն ասաց.

«Քաղաքական օրակարգի հետ կապված բոլոր հարցերն ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում քաղաքական դաշտում միջազգային հանրության կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման առումով մենք խնդիրներ չունենանք»:

Նա նաև ընդգծեց, որ պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի՝ ասելով.

«Եթե դրան պատրաստ չլինենք՝ խնդիր կունենանք իրացնելու մեր կարևոր՝ այս երկրում ապրելու իրավունքի խնդիրը»:

Նա ավելացրեց՝ «պաշտպանության բանակը հակառակորդին խաղաղություն է պարտադրելու»: