Ապրիլյան պատերազմը 4 օր տևեց, ռուսները միջնորդեցին, հրադադարին վերադարձանք, արդյոք հիմա ազդակներ զգացվում են, որ հրադադարի ռեժիմ կարող է հաստատվել, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այն ժամանակ Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ռուսը ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու ՀՀ-ին՝ զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ: Ես չգիտեմ՝ որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ», — ասաց Հարությունյանը:

Հարությունյանը նաև ընդգծեց, որ 4 օրում խփվել է հակառակորդի այնքան տեխնիկա, որքան Առաջին արցախյան պատերազմի ժամանակ:

Իսկ որո՞նք են գործոնները, որոնք կնպաստեն պատերազմի ավարտին հարցին,  ԱՀ նախագահն ասաց. «Գլխավորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու մոտ, նաև երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ հակաադրբեջանական իշխանություն ունի»: