Դիրքերի շոշափելի փոփոխություններ չեն եղել՝ լայնածավալ ակտիվ մարտական գործողություններ են ընթացել նույն տարածքներում. ոչ շատ ակտիվ՝ կենտրոնական արևելյան ուղղությամբ, շատ ակտիվ՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նախագահի խոսքով՝ երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ, բայց հակառակորդը՝ ավելի շատ, ինչպես միշտ. «Ես Ադրբեջանի իշխանության մարդկային որակի վրա զարմանում եմ: Հարյուրավոր դիեր թողած առաջնագծում՝ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ: Սա անմարդկային բարբարոսի կերպար է, որը մենք տեսնում ենք»:

Հարությունյանն ընդգծեց՝ բազմաթիվ փաստեր կան, որ մարտական գործողություններն ավելի վաղ էին պլանավորել, իսկ Թուրքիայի մասնակցությունը, նրա խոսքով, պատահականություն չէ: