Հայփոստը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հնարավորություն է ստեղծվել անվճար ծանրոց ուղարկել ՀՀ զինված ուժերին:

«Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը. անձնական հիգիենայի պարագաներ, ատամի մածուկ, խոզանակ օճառ, սափրվելու պարագաներ, զուգարանի թուղթ, ստերիլ բինտեր, քնապարկ, ինչպես նաև՝ գուլպաներ և անդրավարտիք»,- հայտնում է Հայփոստը: