1990 թվականին ծնված Հովիկ Խաչատրյանը զոհված ազատամարտիկի տղա էր, հայրն էլ իր տարիքում Ոսկեպարի մարտերին է զոհվել՝ Շուշիի ազատագրման օրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի  ղեկավար Արման Մարգարյանը՝ պատմելով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հովիկ Խաչատրյանի մասին:

Համայնքապետը նշեց, որ զոհվածի մայրը մանկավարժ է: «Ինքն էլ նոր էր ամուսնացած և շուտով առաջնեկը կծնվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։