Պետդուման կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Պետդուման հայտարարում է անհապաղ հրադադարի անհրաժեշտության մասին` կանխելու տարածաշրջանում առճակատման սրումը, և նշում, որ իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա», — ասվում է Պետդումայի այսօր ընդունած հայտարարության մեջ, հաղորդում է «Интерфакс»-ը:

Պետդումայի պատգամավորները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստակամություն են հայտնել տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի կայունացման գործում: