Արտակ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու՝ Նարեկի հետ լուսանկար և կից գրել․

«Պապ ջան կներես կիսատ մնացած վրեժ ունեմ լուծելու. ասաց ու գնաց.

Նարեկս եղբոր Էրիկի հետ գնաց Ղարաբաղ»։

Ի դեպ վանաձորցի Նարեկը բանակում, ժամկետային ծառայության ժամանակ, մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին։ Նա վիրավորում է ստացել, կորցրել է աջ ոտքը, սակայն այսօր, առանց վարանելու, պրոթեզավորված ոտքով, դարձյալ մեկնում է մարտի դաշտ։