Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում գործող Ուրուգվայի Լեռնային Ղարաբաղի ֆորումը տարածել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն։
Մասնավորապես, վերնագրված է՝ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Ուրուգվայի Լեռնային Ղարաբաղի ֆորումի հայտարարությունը:
«Մտահոգված Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնածավալ և անսպասելի հարձակումից՝ օդային և ցամաքային ճանապարհներով, որը մինչ այդ ներառել էր նաև մայրաքաղաք Ստեփանակերտի ռմաբակոծումը, ինչպես նաև Արցախի այն շրջաննեի նկատմամբ, որոնք անմիջականորեն սահմանակից են Հայաստանի Հանրապետության տարածքի հետ, Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի Ֆորումը հայտարարում է՝ 1. Մաքսիմալ կերպով մերժում և դատապարտում ենք այս հարձակումը որը հետևանքն է վերջին շրջանում անընդհատ աճող և ուժգնացող ագրեսիայի։ 2. Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում բոլոր այն սուբյեկտներին, ովքեր կրակի անհապաղ դադարեցման կոչ են անում և որպեսզի վերադարձ կատարվի ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների միջնորդությամբ բանակցություններին։ 3. Մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի Հանրապետության ինքնիշխան իրավունքների պաշտպանության հարցում։ 4. Մեր վրդովմունքն ենք հայտնում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհերի և վիրավորների համար»,-ասված է հայտարարությունում: