Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածում են ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ մարտական դիրքերի ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Օդուժ է կիրառվել նաև մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական զինված ուժերն այս պահին կորուստներ չունեն։ Մարտերը շարունակվում են», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց նաև, որ օպերատիվ իրավիճակն արագ է փոփոխվում։

Նա ասաց, որ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով եւ կրելով մոտ 60 զինծառայողի եւ զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ, հետ է շպրտվել: