«Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարի ռեժիմից և զինադադարից հետո հնարավոր է, որ ռուս խաղաղապահները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ:

«Իմ կողմից հավելեմ, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը՝ այստեղ հեշտությամբ կարող եք կռահել, որ դրանք ինչ-որ վերացական ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության, երկարատև հակամարտության զարգացմանը… Կարծում եմ, որ գուցե, անհրաժեշտ կլինի այն բանից հետո, երբ կողմերը կհամաձայնեն հրադադարի ռեժիմի և զինադադարի, հնարավոր է Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ ուժեր ուղարկվեն այնտեղ», — լրագրողներին ասել է քաղաքական գործիչը: