Մեր արտաքին քաղաքականությունը ավելի նախաձեռնող ու նպատակային լինելու անհրաժեշտություն ունի

Երրորդ հանրապետության պատմության ընթացում մեր բանակը միշտ փառահեղ հաղթանակներ է տարել, սակայն մարտի դաշտի հաջողությունները չեն կապիտալիզացվել դիվանագիտական հարթության վրա։
Փառք ու պատիվ մեր հերոսական բանակին, սակայն նրա ջանքերը, հաղթանակները պետք է դիվանագիտական ամրապնդում ստանան։
Այս պահին, իհարկե, ձեռնպահ կմնամ քաղաքական գնահատականներից ու վերլուծություններից, սակայն արձանագրում եմ, որ մեր արտաքին քաղաքականությունը ավելի նախաձեռնող ու նպատակային լինելու անհրաժեշտություն ունի։

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից