Home»Հասարակություն»Հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներին, որոնց արգելում էին հատել հայ-վրացական սահմանը, թույլատրել են

Հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներին, որոնց արգելում էին հատել հայ-վրացական սահմանը, թույլատրել են

Հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ: JNEWS-ի տվյալներով, մոտավոր 3000-5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին:

Ինչպես JNEWS-ին տեղեկացրին, հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը:

Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ: Վրաստանի իրավապահ մարմինների հետ արդեն մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին:

Tamozhnya

tamozhnya1

 

2020-09-29T00:27:00+04:0029 Սեպտեմբերի 0:30|Հասարակություն|0 Comments
Go to Top