Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման և հրետակոծության հետևանքով տուժել են նաև Արցախի Հադրութի և Մարտունու շրջանի բնակավայրերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 6 ուղղաթիռ, 60 անօդաչու թռչող սարք, 85 զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 370 զոհ, մի քանի հարյուր վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 84 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։