Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր «Россия 1» հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդմանն անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին զարգացումների շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին. «Թուրքիան մեր եղբայրական երկիրն ու դաշնակիցն է հենց սկզբից: Նա միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Ըստ էության, Թուրքիան մեզ միայն հոգևոր աջակցություն է ցուցաբերում և մենք շնորհակալ ենք թուրքական ղեկավարությանը, նախագահին: Այն բոլոր լուրերը, որ Թուրքիան հակամարտության մասնակից է, չի համապատասխանում իրականությանը: Չկա ոչ մի ապացույց, որ Թուրքիան մասնակից է»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահը, սակայն փոքրիկ «վրիպում» է կատարել՝ խոստովանելով, որ իրենք են սկսել պատերազմը։