Արցախում հակառակորդի հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 19-ամյա զինծառայող Մայիս  Գրիգորյանն Արարատի մարզի Արարատ գյուղից էր: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արարատի համայնքապետարանից:

«Այս տարի էր ավարտել դպրոցը, 1,5 ամսվա զինծառայող էր»,-ասաց համայնքապետարանի աշխատակիցը՝ նշելով, թե Էրիկը ծնողներ, քույր ուներ, ապրում էր տատի ու պապի հետ:

«Որոշել էր զինծառայությունից հետո շարունակել ուսումը»,-ասացին համայնքապետարանից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն: