ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն այս պահին Մոսկվայում հանդիպում է ունենում Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ:

Նա այս պահին քննարկումների մեջ է, որպեսզի կարողանանք այնպես անել, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը հաղթանակ ունենա, քանի որ Ադրբեջանը խախտել է օրենքներ, քանի որ նաև քաղաքացիական անձինք են եղել թիրախում:  Այժմ Կոստանյանը, լինելով հետախուզման մեջ, Մոսկվայում այդ հարցերով է զբաղվում:

Հիշեցնենք, որ մինչեւ այս շաբաթվա վերջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կարող է դիրքորոշում հայտնել Հայաստանի կողմից դիմումների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, իսկ երեկ էլ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր էր ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ: