Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, Twitter-ում հրապարակում է արել, որում հայտնել է, որ աղոթում է Հայաստանի համար, ուր ռազմական դրություն է հայտարարվել։

«Աղոթում եմ Հայաստանի համար։ Աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար (սպիտակամորթ ոստիկանի թխամորթ զոհ)։ Աղոթում եմ աշխարհի համար, որը փոխել է համավարակը։ Աղոթում եմ Աստծո սիրո համար, որը նա մեզ է նվիրում: Շնորհակալ եմ, Աստված, մեր կյանքի համար։ Հիսուսի անունով։ Ամեն»,- իր միկրոբլոգում գրել է ռեփերը։

Ավելի վաղ նրա կինն Instaram-ում էջում իր դիրքորոշումն էր արտահայտել ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ «Արցախը հարձակման է ենթարկվել։ Մենք աղոթում ենք տղամարդկանց եւ կանանց համար, որոնք վտանգում են կյանքը՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Լրատվական կայքերը ապատեղեկատվություն են տարածում, եւ սա «բախում» չէ։ Հայաստանը դարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումների եւ նրանց կանխատեսելի ապատեղեկատվության արշավի զոհը։ Ադրբեջանում, բացի քարոզչության դեպքերից, արգելափակվում են սոցիալական ցանցերը… Մեզ պետք են միջազգային դիտորդներ հետաքննության եւ դիվանագիտական միջոցներ՝ ավելորդ էսկալացիան ու ողբերգությունը կանխելու համար»․․․