ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր ավելի վաղ արված հայտարարությանը, թե Ադրբեջանը նոր հարձակում է նախաձեռնում, ասաց․ «Որպես կանոն՝ դրանք նույն ուղղություններն են՝ Արցախի սահմանի հյուսիսային  հարավային հատվածը, մերձարաքսյան հովիտը, Թալիշի, Մատաղիսի ուղղությունը։

Այլ ուղղությամբ էլ են ընթանում մարտերը, բայց հիմնական ուղղությունը հյուսիսային և հարավային ուղղություններն են։

Րոպեներ առաջ տարածվեց երկու-երեք ապատեղեկատվություն, ընդ որում, պաշտոնական մակարդակով Բաքուն ներկայացնում է իբր բարձրաստիճան զինվորականների կորստի մասին, ինչպես նաև Մարտունու զորամասի ամբողջական ոչնչացման մասին։ Այդպիսի բան չկա, զորամասի ամբողջական ոչնչացում չի էլ լինում որպես այդպիսին»,- հավելեց նա։