Սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի մարտական գործողությունները, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի դեմ։

Մենենդեսն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը»,- նշել է Սենատորը։