Մոսկվայում մահացել է ֆոտոլրագրող Վլադիմիր Մուսայելյանը, որը 1969-1982 թվականներին եղել է ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մուսայելյանը 81 տարեկան էր։ 1960 թվականին մինչև վերջերս նա աշխատում էր ՏԱՍՍ գործակալությունում։

Բրեժնևի մահից հետո Մուսայելյանն աշխատել է նաև ԽՍՀՄ այլ ղեկավարների՝ Յուրի Անդրոպովի, Կոնստանտին Չերնենկոյի և Միխաիլ Գորբաչովի հետ։