ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում Ռազմինֆո գործակալության նյութ է հրապարակել ադրբեջանական զինտեխնիկայի վերաբերյալ։

ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և Պաշտպանության բանակի ցուցադրած ադրբեջանական տեխնիկան՝ մասնավորապես ԲՄՊ-2-ները Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են:
Վերևի լուսանկարում` 386 կողային համարով, սեպտեմբերի 27-ին մեր ձեռքը հայտնված ԲՄՊ-2-ն է: Ներքևում նույն տեխնիկան՝ բրիգադի գարաժում: