Առաջնագծում դիրքային առումով շատ բան չի փոխվել, առաջխաղացում կամ նահանջ շոշափելի առումով չի եղել՝ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի տեղեկատվական շտաբում ամփոփելով օրը:

«Շարունակվել են լայնածավալ մարտական գործողությունները Օմարից մինչև Արաքս։ Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Արաքսի՝ Ջաբրայիլ-Ֆիզուլի ուղղությունը, և Թալիշ-Մատաղիս-«Եղնիկներ» հատվածը։ Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում է տեղի ունեցել Մռավի ուղղությամբ։ Երեկ տվել էին՝ իբր Մռավը գրավել են, այսօր հարձակվել են։ Բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողությունները Օմարի ուղղությամբ»,- նշեց Արցախի նախագահը։

Հարությունյանը հավելեց, թե թշնամին հայտարարել էր՝ իբր Ֆիզուլիի ուղղությամբ մի շարք գյուղեր գրավելու մասին, բայց այսօրվա հաշվարկով մոտ 50 տանկ և այլ զրահատեխնիկա է օգտագործել։

«Մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ զրահատեխնիկա, կոնկրետ թվեր չեմ կարող ասել։ Բայց ուզում եմ նշել, որ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Ամիսներով պատրաստվել են այսօրվան, որ վնասազերծեն մեր կապի ուղղությունը։

Այն, որ սուտասան, խաբեբա ղեկավարությունը նշում է, թե անցել են հակահարձակման, հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք»,- նշեց Հարությունյան՝ հավելելով, որ մեր տեսանյութերում երևում է հակառակորդի զինտեխնիկան՝ դրանք հարձակողական են, իսկ նրանք հրապարակում են մեր հակաօդային պաշտպանության տեխնիկաները։

Մարտական տակտիկան, որը կիրառել է՝ վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որ կարողանան խոցել առաջին հերթին քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին՝ նշեց նախագահ Հարությունյանը