Լիբանանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծում փնտրել, ասվում է Լիբանանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է РИА новости-ն:

«Լիբանանը ափսոսում է Լեռնային Ղարաբաղում ագրեսիվ գործողությունների համար և կոչ է անում փնտրել այս խնդրի դիվանագիտական լուծումներ՝ հիմնված տարածաշրջանային կայունության և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելի դիրքորոշման վրա»:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Բեյրութը միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զսպման և խաղաղ երկխոսությանը վերադառնալու կոչին: