Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտերը տարբեր ինտենսիվությամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ու հարավային ուղղությունները», — ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ հայկական զինված ուժերը հակառակորդին պատճառել են զգալի կորուստներ։

«Հակառակորդի կորուստները ճշտվում են», — ասաց նա։

Նրա խոսքով՝ հայկական կողմի վիրավորներից մեծ մասը ունեն թեթև վիրավորումներ, շատերը վերադարձել են ծառայության։

Նա ասաց, որ այն զինծառայողները ովքեր ունեցել են թեթեւ վնասվածքներ, արդեն իսկ դուրս են գրվել եւ վերադարձել։ Այս պահին մոտ 120 զինծառայող է բուժում ստանում։