Հակառակ ադրբեջանական կողմի տարածող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին», — գրել է Վահրամ Պողոսյանը։