Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ասված է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«ԱՊՀ-ն մեծ հույս ունի, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն և երկու հարևան ԱՊՀ անդամ երկրները երկխոսության կվերադառնան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով», — ասված է հայտարարության մեջ:

Սերգեյ Լեբեդևը նշել է, որ երկու շաբաթից նախատեսվում են Արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի հանդիպումներ:

«Այս առումով հատկապես կարևոր է հնարավորինս շուտ դադարեցնել արյունահեղությունը», — ասել է Սերգեյ Լեբեդևը:

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Համագործակցության բոլոր երկրներում հայտարարություններ են արվել շուտափույտ հրադադարի ռեժիմի մասին կոչերով: