Ապաստարանում գիշերն անցկացնելիս նշել են 6 ամյա Արմենչիկի ծննդյան տարեդարձը։ Այս մասին Արցախի Հանրապետությունից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Գաբրիելյանը։

Նա տեսանյութին կից գրառում է արել.

«Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել։

Արմենը սրանից լավ ծնունդների ա արժանի, բայց գոնե այսպես էլ կհիշվի։

6 տարեկանն ա։ Եղած մոմերով էլ սարքել ենք, 2+4=6»։