Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։  Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ ArmLur.am-ը զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր  Էլենի Թեոխարիուսի հետ: Նա մինչ այս նաև հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնատիրական ռեժիմը, ում համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի, իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:

ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով այդ մասին, Եվրախորհրդարանի պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն անմարդկային ռազմավարություն է որդեգրել, խախտել է էթիկայի նորմերը:  «Նույն Ադրբեջանի  կառավարությունը մերժում է շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրումը: Այն կարող էր կանխել հրադադարի ռեժիմի խախտումները, անմեղ մարդկանց կորուստը», – նկատեց նա:

Մեզ հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավորը նաև իր ցավակցական խոսքն ուղղեց անմեղ մարդկանց զոհվելու առնչությամբ եւ կոչ արեց բոլորին լինել օբյեկտիվ: «Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատում են մարդկանց, նրանց մարմնի մասերը  ցուցադրում են, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին»,- եզրափակեց նա: