Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունների կապակցությամբ: Ընդգծվել է վաղ զինադադարի անհրաժեշտությունը», — հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ «Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»: