Ընդհանուր զորահավաք նշանակում է, որ զորքերին կցագրված անձնակազմը, այսինքն՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիները զորակոչվում են, շարքային անձնակազմը, սպայական անձնակազմը՝ ըստ կոչումների, մեկնաբանելով «ընդհանուր զորահավաք» ասվածը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Պաշտպանության նախարարի հանձնարարականով՝ աշխատանքներն արդեն սկսվել են, համապատասխան իրավական ակտի ընդունումից անմիջապես հետո կսկսվի բուն զորահավաքը», — ասաց ՊՆ խոսնակը: