Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է՝ Հայաստանին որևէ բան ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի ազատությունն ու իրավունքը պաշտպանելու ճանապարհին: Վարչապետն  այս մասին գրառում է կատարել  «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ոչի՛նչ, ոչի՛նչ, որևէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի Ազատությունն ու Իրավունքը պաշտպանելու ճանապարհին:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ Արցախի հերոսական ժողովուրդը: Փա՛ռք Հայոց բանակին»,- գրել է վարչապետը: