Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդն իր սադրիչ գործողությունների ընթացքում փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է շպրտվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար  Սուրեն Սարումյանը։

«Հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռըսակայն նրանք հետ են մղվել։ Լեռը եղել և մնում է Արցախի վերահսկողության տակ»,- նշեց Սարումյանը։