Միջազգային մամուլն անդրադառնում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումներին:

 Reuters գործակալությունն անդրադարձ է կատարել շփման գծում տիրող իրավիճակին:
Մեջբերվել է ՀՀ ՊՆ հայտարարությունը երկու զոհերի ու խաղաղ բնակչության կրակի տակ լինելու մասին: Մեջբերվել է նաև Ադրբեջանի հայտարարությունը իրենց ուղղաթիռի կործանման մասին: Ավելի ուշ կայքը նշել է նաև ԼՂ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին:
Euronews.-ը գրում է շփման գծում  ադրբեջանական ու հայկական ուժերի թեժ մարտերի մասին և մեջբերում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարած  գրառմանը, որով հավաստվում է, որ հայկական կողմը խոցել է ադրբեջանական երեք տանկ, ԱԹՍ-ներ և ուղղաթիռներ: Կայքը հատուկ ընդգծել է, որ ԼՂ-ն ի սկզբանե եղել է հայկական էթնիկություն ունեցող տարածք և անկախություն է հռչակել, որից հետո սկսվել է պատերազմ, հրադադար է ստորագրվել 1994-ին: