ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի հայտարարությունը.

Մենք, որպես ապագա բժիշկներ,պետք է գործենք գիտակցված՝հասկանալով, որ մեր միակ խրամատը այս պահին հիվանդանոցն է, իսկ զինվորական համազգեստը՝ սպիտակ խալաթը։ Աղոթե՛նք մեր զինվորների համար ու լիարժեք կարգապահություն ցուցաբերե՛նք։

Հարգելի ուսանողներ,սիրելի հայրենակիցներ,այս լարված իրավիճակում հորդորում ենք զերծ մնալ հակառակորդի տարածած ապատեղեկատվությունից, չտարածել դեռևս չճշտված տեղեկություններ և չդառնալ հերթական սադրանքների զոհը։հետևել միայն պաշտոնական աղբյուրների։