ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նիկողոսյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, և խստագույնս դատապարտել այսօր վաղ առավոտից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։

«Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ընդգծված է ԱԳՆ հայտարարության մեջ

 Տպել
31 դիտում