Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49. 400-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 951 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չկա: Սեպտեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 295 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3  մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1246-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 37  է, ընդհանուր առողջացածներինը՝ 43 613, փաստացի բուժվողներինը՝ 4541 (մեկ օրում ավելացել է 288 -ով):