Մարտերի ընթացքում, ճշտված տվյալներով, ադրբեջանական բանակն ունի կենդանի ուժի 200 կորուստ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 3 տասնյակ տանկ եւ զրահատեխնիկա, շուրջ 20 ԱԹՍ։

«Ճեպազրույցից մեկ ժամ առաջ Արցախի օդային տարածքում եւս մեկ ԱԹՍ է խոցվել»,-նշել է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով մեր կողմի կորուստներին՝ նա նշել է, որ առաջիկայում ՀՀ պաշտպանության բանակը ճշտված տվյալներով կհաղորդի նրանց ազգանունները։

Մեր 100 վիրավորներից մոտ մեկ տասնյակին տեղափոխել են Երեւան, մնացածը բուժօգնություն են ստանում տարբեր հոսպիտալներում։