Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Մենք այս պահին ունենք տասնյակ վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում։ Հիմնականում հակառակորդը խփել է հրետանու միջոցով և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Ցավոք՝ ունենք նաև 2 զոհ՝ մեկ կին և մեկ երեխա»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ վիրավորները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։